Իմ կարծիքով, ես ինչ-ինչ պատճառներով մեծապես ձերբազատվել եմ «բոլորին դուր գալու» մանկապատանեկան հիվանդությունից։ ՈՒստի ամիսներ առաջ ինձ թույլ տվեցի շատ հստակ, շատ միանշանակ ձևով հայտնել կարծիքս Թաթա կոչվող անձի մասին, որից հետո ենթարկվեցի ուղղորդված նիկոլական տեղեկատվական գրոհի։
Երեկվա (12․10․2025) համերգին իր ցածրակարգ խոսույթով ու վարքով Թաթան ապացուցեց, որ իր մասին դիրքորոշումս եղել է առնվազն ճիշտ, եթե ոչ՝ մեղմ։ Հետևաբար, պարտքս եմ համարում փաստել, որ բոլոր ասածներս ուժի մեջ են։
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ